Window of dialogue :: Լուսամուտ երկխոսության
February 05, 2012, 08:22:36 PM *
Welcome, Guest. Please login or register.

Login with username, password and session length
News: Ֆորումի հիմնական կանոնակարգից.
2.1.   «Լուսամուտի» նպատակն է անհատների մասնակցությամբ ներկայացնել հոգևոր-մշակութային արժեքները:
 
   Home   Help Calendar Login Register  
ԼՈՒՍԱՄՈՒՏ (գլխավոր էջ) | LUSAMUT Studio

Pages: [1]   Go Down
  Send this topic  |  Print  
Author Topic: Աղոթական կյանքը  (Read 4825 times)
0 Members and 1 Guest are viewing this topic.
Marie
Guest
« on: January 26, 2008, 01:29:57 PM »

Համաստեղի « Հայաստանի լեռներու սրնգահարը» գիրքը իմ երեխայի հետ կարդալիս, հանդիպել ենք այս տողերը.
«Կիրակե մը, Սառիկ եկեղեցիին վերնատունեն լսեց նոր շարական երգողի մը ձայնը...
Հաջորդ օրը, Սառիկ ավելի կանուխ, կոչնակեն առաջ արթնացավ: Տակավին մութ էր փողոցի մեջ, երբ դուրս նայեց ու տեսավ Միսի աղբարը, որ էշին վրա բամբակ բեռցուցած ու առավոտվա աղոթքը «Տէր զի բազում»ը խոսելեն քաղաք կերթար:»

Լսե՞լ եք «Տեր զի բազում» սաղմոսի գրավիչ մեղեդին:
Ինչքա՜ն կցանկանայի ետ դառնալ մի պահ, կամ հիշել, թե մերոնք ինչ քաղցր-քաղցր ձայնով էին բոլոր շարականներն, սաղմոսներն ու աղոթքները անգիր իմանում ու անդադար մրմնջում...Ձեզ ի՞նչ են հուշում արևմտահայ գրողի տողերը:
« Last Edit: January 26, 2008, 03:36:11 PM by Marie » Report to moderator   Logged
Marie
Guest
« Reply #1 on: January 28, 2008, 10:54:54 PM »

Համաստեղի ու Հակոբ Մնձուրու պատմվածքներում նկարագրված հայկական հասարակության կյանքը համապատասխանում է իմ ապրածին, մանկությանս տարիների ժամանակ: Միայն տեղն է փոխվում, բայց սկզբում սփյուռքը ջանացել է շարունակել ապրել այնպես, ինչպես հայրենիքում – մանավանդ դա քիչ, թէ շատ, հաջողվեց նրանց համար, որոնք հողամասեր կարողացել էին վերցնել գյուղերում: Հայտնի է բոլորին, թե կրոնը հասարակության կյանքում մեծ տեղ էր գրավում, ու մարդիկ միասնաբար էին ապրում կրոնական կյանքը եկեղեցիներում, դեպի վանքեր միասնական ուխտագնացության ժամանակ, և կրոնը լեցնում էր մարդուն ամբողջ առօրյան:
Օրինակ՝ Համաստեղը պատմում է, թե ինչպես Սուրբ Սարգսի տոնից առաջ, ամբողջ գյուղն էր ծոմ պահում, միասին էին բարձրանում մինչև վանքը ու նկարագրում է իրենց կատարած ուխտագնացությունը, որի վերջում անպայման երիտասարդները աղավնի կզոհաբերեին սուրբին, սրբի կողմից իրենց խնդրանքը իրականացվելու հուսով:   sad     Ուրիշ տեղ, նա նկարագրում է մի ընտանիքի հանգիստը աշխատանքից հետո, երբ հայրը բարձրաձայն Աստվածաշունչ է կարդում : Երեխաների կյանքում մեծ դեր է կատարում եկեղեցին, ու դպրոցական օրը սկսվում էր եկեղեցում կատարված ժամերգությամբ: Դրանք օրինակներ են, գրքից կատարված մեջբերումներ, որպեսզի համոզվեք մեր պապերի հոգևոր կյանքին ծավալին - և սահմաններին:
« Last Edit: January 28, 2008, 11:42:54 PM by Marie » Report to moderator   Logged
Marie
Guest
« Reply #2 on: January 28, 2008, 10:59:08 PM »

Ցանկացել եմ ձեզ ներկայացնել Եղեռնից առաջ Արևմտահայաստանի աղոթական կյանքից դրվագներ, որովհետև դրա մեջ ծնված լինելուս համար, անպայման իր անջնջելի դրոշմն է թողել ամբողջ մտածելակերպիս և ապրելակերպիս վրա: Ուստի Ձեզ հայտնի կլինեն իմ բոլոր ծայրահեղությունների հոսքի պատճառը:
Եվ ցանկացել եմ նաև ցույց տալ «ծայրահեղության» ընբռնման  սյուբժեկտիվությունը: Այն, ինչ մեկի համար ծայրահեղություն է նկատվում՝ արդիական հասարակության որդեգրած արժեհամակարգի տեսանկյունից, մյուսի համար բնական է ինչպես իր սեփական շունչը:
Նաև ցույց տալու համար, թե ինչպիսի՜ աղետ են գործել Եղեռնն ու համայնավարությունը հոգևորի ոլորտում, նրանում ունեցած անթիվ ու անդարմանելի կորուստնետի պատճառով:
Report to moderator   Logged
Nane
Full Member
***

Rating: 2
Offline Offline

Posts: 172


« Reply #3 on: January 29, 2008, 01:11:49 AM »

Ձեզ ի՞նչ են հուշում արևմտահայ գրողի տողերը:

Հուշում են, որ բացառապես բոլորի սրտերը ողողված են եղել Աստուծո լույսով, շուրթերը` աղոթքի մյուռոնով,  իսկ <աշխարհը> մշտապես զարդարված է եղել շարականների և սաղմոսների գեղեցիկ հնչյուններով:
Սիրելի Մարի Ձեր մանկության տարիների նկարագրածը շատ հուզիչ է և ինձ համար երազային, քանի որ մեծանալով և դաստիարակվելով <Սովատական մշակույթով ապրող ընտանիքում> անհաղորդ եմ եղել այդ արժեքներին: Ինչ հիանալի կլինի, եթե մեզ մոտ էլ իրականություն դառնան այդ ամենը:
Report to moderator   Logged
*LILIT*
Newbie
*

Rating: 0
Offline Offline

Posts: 40


Ëþáëþ äîæäü...


« Reply #4 on: May 09, 2009, 03:43:56 PM »

Աղոթելիս կարելի է աշխարհաբառ աղոթել?
Եւ բացի Հայր մեր աղոթքից ինչպես կարելի է աղոթել?
Report to moderator   Logged

Խաղաղություն ձեզ...
Admin
Administrator
Hero Member
*****

Rating: 15
Offline Offline

Posts: 722


Ղուկաս Ավետարանիչ


WWW
« Reply #5 on: May 09, 2009, 04:12:44 PM »

Անշուշտ կարելի է աշխարհաբար աղոթել։
Բայցի Տերունական աղոքից նայեք Լուսամուտի «Աղոթքներ» բաժինը։
« Last Edit: May 09, 2009, 04:15:40 PM by Admin » Report to moderator   Logged

Let's open the window of our soul and let the light enter our souls
*LILIT*
Newbie
*

Rating: 0
Offline Offline

Posts: 40


Ëþáëþ äîæäü...


« Reply #6 on: May 14, 2009, 10:22:14 AM »

Quote
Անշուշտ կարելի է աշխարհաբար աղոթել։
Բայցի Տերունական աղոքից նայեք Լուսամուտի «Աղոթքներ» բաժինը։
Իսկ միթե չի կարելի աղոթել սեփական աղոթքը, առանց աղոթարանի, ինքդ մտածես ու աղոթես welcome
Report to moderator   Logged

Խաղաղություն ձեզ...
Admin
Administrator
Hero Member
*****

Rating: 15
Offline Offline

Posts: 722


Ղուկաս Ավետարանիչ


WWW
« Reply #7 on: May 14, 2009, 08:15:37 PM »

Անշուշտ կարելի է։ Առանձնական աղոթքները հիմնականում ուղեկցվում են սրտի խորքից բխած անկեղծ աղոթքներով։
Report to moderator   Logged

Let's open the window of our soul and let the light enter our souls
*LILIT*
Newbie
*

Rating: 0
Offline Offline

Posts: 40


Ëþáëþ äîæäü...


« Reply #8 on: May 16, 2009, 04:36:44 PM »

Շնորհակալ եմ պատասխանի համար clap
Report to moderator   Logged

Խաղաղություն ձեզ...
Pages: [1]   Go Up
  Send this topic  |  Print  
 
Jump to:  

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Powered by MySQL Powered by PHP Powered by SMF 1.1.16 | SMF © 2011, Simple Machines Valid XHTML 1.0! Valid CSS!