Հիմնադրումը
Պատմությունը
Վարդապետությունը
Խորհուրդները
Հայրերը
Ծեսը
Ծիսական բառարան
Սովորույթները
Սրբավայրերը
Կաթողիկոսները
Միաբանությունները
Կառույցն այսօր




Àðìÿíñêîå èíòåðíåò-ñîîáùåñòâî Miasin.RU


 
Ակոռիի Սուրբ Հակոբ վանք


ԱԿՈՌԻԻ Ս. ՀԱԿՈԲ ՎԱՆՔ


    ԱԿՈՌԻԻ Ս. ՀԱԿՈԲ ՎԱՆՔ, Մեծ Մասիս լեռան հյուսիս-արևելյան լանջի վիհի եզրին, Ակոռի գյուղից վերև: Հիմնվել է IV դ., այն տեղում, որտեղ, ըստ ավանդության, ս. Հակոբ Մծբնացին հրեշտակից ստացել է Նոյյան տապանի մի կտոր: Ա. Ս. Հ. վ-ի եկեղեցին ունի խաչաձև գմբեթավոր հորինվածք, կառուցվել է սև որձաքարով: Պատերին ունեցել է XIII–XIV դդ. նվիրատվական արձանագրություններ: Վանքի ուղղանկյուն պարիսպներին ներսից կից են եղել միաբանների կացարաններն ու օժանդակ շինությունները: Ա. Ս. Հ. վ-ում պահվել են ս. Հակոբ հայրապետի կարծեցյալ մատը և Նոյյան տապանի փայտի կտորը՝ միմյանց շղթայով ամրացված (այժմ գտնվում է Ս. Էջմիածնում): Վանքի մոտ բխել է սրբազան աղբյուր, որի ջրով հայ շինականները ցողել են արտերը՝ մորեխներից պաշտպանելու համար: Ա. Ս. Հ. վ. կործանվել է 1840-ի հուլիսի 2-ի երկրաշարժից՝ գյուղի և Ակոռիի Ս. Առաքելոց վանքի հետ միասին ընկղմվելով լեռան խորխորատը:


        Գրկ. Էփրիկյան Ս., Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, հ. 1, Վնտ., 1903: Parrot F., Reiszum Ararat, Lpz., 1985:


Մուրադ Հասրաթյան


    Նյութը քաղված է «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանից, Երևան, 2002, էջ 31։




ՀԱՅԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱ
Տեղեկատվություն, իրադարձություններ, միջոցառումներ… YourHostService.com
Web hosting, domain registration and quality customer support. Free blogs, forums, photo galleries etc.

cheap wedding dresses - To be a famous Dress retailer. We concentrate on the design of Wedding Dresses. 100% high quality and cheaper price, which is reason welcomed by bridals.