Renegade Motorhomes
Credit Card Consolidation
Credit Counseling
Credit Consolidation


Армянское интернет-сообщество Miasin.RU


 
Կրոնական պատկանելիության նշելը


    Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը պարզել է, որ «կրոնական պատկանելիություն» տողը Թուրքիայի ներսում օգտագործվող անձնագրում ոտնահարում է մարդու իրավունքները: Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները` հղում կատարելով World News Daily-ի վրա: Այդպիսի որոշում դատարանն ընդունել է Սինան Իսիկի բողոքի հիման վրա, ով պահանջել է, որ իրեն թույլ տան փաստաթղթում լրացնել իր կրոնական պատկանելիությունը ոչ թե որպես մուսուլման, այլ ալևի:
    Ալևիներն իրենց համարում են մուսուլմաններ, բայց իրենց դավանանքում կան դրույթներ, որոնք իրենց մոտեցնում է շիիթներին ու սուֆիյամներին (թուրքերի մեծամասնությունը սունիտներ են): Ալևիները ամենամեծ կրոնական փոքրամասնություն են Թուրքիայում: Տարբեր գնահատկաններով նրանց թիվը հասնում է 10-ից մինչև 14 միլիոնի` մոտ բնակչության 20 տոկոսը: Բայց և այնպես ալևիների համայնքը պաշտոնական կարգավիճակ չունի:
    Դատարանի որոշման մեջ ասվում է, որ քաղաքացիներին պարտադրելը մատնանշել իրենց կրոնական պատկանելիությունը խախտում է մարդու իրավունքների եվրոպական համաձայնագիրը և երկրի սահմանադրությունը:
    2000 թվականին փաստաթղթի համապատասխան տողը վերացրել է Թուրքիայի արևմտյան հարևանը` Հունաստանը:


    Աղբյուր` Panorama.am




Football Betting
Bet on football at sportsbook.com